Ուրիխանյանն իր հետ սպիտակ թուղթ էր բերել, որը փոխանցեց Փաշինյանին՝ հրաժարականի դիմումը գրելու համար (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր հետ սպիտակ թուղթ էր բերել, որը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին՝ այդ թղթի վրա հրաժարականի դիմումը գրելու համար. «Որպես ընդդիմություն՝ մենք ևս պահանջում ենք վարչապետի ու Կառավարության հրաժարականը: Այսօր ինձ հետ բերել եմ սպիտակ թուղթ՝ դիմումի թերթ, այն վարչապետին փոխանցելու՝ հրաժարականի դիմում գրելու համար: Ե՞րբ եք գրելու այդ հրաժարականը»:

Մանրամասները՝ տեսանյութում