Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը․ Կարին Տոնոյան

Արցախի գոյամարտում անմահացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Տիկին էռատոյին ի պատասխան 4 հարց միայն-

– իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր տարվա նվեր խոստացած հայրերին…….

–  Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը…..

– իսկ դժվար չէ՞ սեփական երեխային  այդքան անեծքի տակ թողնել….

– իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում …..

Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք  այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ  դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր  այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու…..

դե՝ ասեք, ասեք, ասեք……դժվար չէ՞ այդքան խաբել  սեփական երեխային:»:

Հիշեցնենք, որ Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման: