Թուրքիայի նախագահը ժամանել է Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ հետ ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի առիթով դեկտեմբերի 10-ին կայանալիք զորահանդեսին: