Այս տարի սպասվում է շուրջ ութ տոկոս տնտեսական անկում. կտրուկ նվազել է նաև տնտեսական աճի պոտենցիալը (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն անդրադառնալով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին հարցի քննարկմանը՝ նշեց, որ այս տարի սպասվում է շուրջ ութ տոկոս տնտեսական անկում: «Ծախսերի վերանայումները, ինչպես նաև արդեն խրոնիկ դարձած կապիտալ ծախսերի կատարման անկարողությունը բերեց նրան, որ կտրուկ նվազեց նաև տնտեսական աճի պոտենցիալը», – նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում