Ադրբեջանը չէր կարող «պատահաբար» խփել Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող ՄԻ-24-ին

Wargonzo նախագիծը ներկայացրել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի հարցադրումները:

Հաշվի առնելով, որ ՄԻ-24-ը օդ է բարձրացել «Էրեբունի» ավիաբազայի ռուսական հատվածից, ցանկացած թռիչք, որը նույնիսկ խաղաղ ժամանակ, վերահսկվում է Արարատի վրա թուրքերի կողմից տեղակայված ռադարային և օպտիկական համակարգերի միջոցով, տարօրինակ է ենթադրել, որ ադրբեջանաթուրքական դաշինքը տեղյակ չէր, թե ինչ դա օդանավն էր, որ լքեց ռազմական օդանավակայանը:

Բացի դրանից, ըստ Պաշտպանության նախարարությունում Wargonzo-ի աղբյուրների, Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ծառայությունները ուղղաթիռը «ուղեկցել են» ամբողջ երթուղու ընթացքում, և ՄԻ-24-ը խոցվել է տուժած գոտին լքելուց երկու-երեք վայրկյան առաջ:

Այսպիսով, ռուս օդաչուները զոհվել են ոչ թե «պատահարի», այլ ադրբեջանաթուրքական հրամանատարության կողմից կազմակերպված պլանային հարձակման կամ ռազմական սադրանքի արդյունքում, որոնք, ավելին, չէին կարող չիմանալ, թե որ շարասյունն է ուղեկցվում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՄԻ 24- ով:

Այս առումով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը կրկնակի ցինիկ է թվում: