Դուք ձեզ ձայն տվածների ու փողոցում հավաքվածների անգամ 5 տոկոսի աջակցությունը չունեք

Մոլի նիկոլականների համար փաստորեն , ժողովուրդը երկրի հոգևոր առաջնորդները չեն, արժանապատվություն ունեցող քաղաքացիները չեն, այլ 5000 երեխու գլուխ կերած դավաճանին սատարողները։ Միգուցե մտածում եք դու՞ք եք ժողովուրդ: Պատգամավորներ, որոնց ոչ ոք չի ճանաչում։ Որոնց գոյության մասին տեղեկանում ենք հերթական տգետ մտքի առկայծմամբ։ Դուք 2018-ին փողոց դուրս եկած մարդկանց անվանեցիք ժողովուրդ։ Հիմա՝ ձեր իսկ չափանիշով։ Ո՞րն է ժողովուրդը. արժանապատվություն ունեցող հազարավոր քաղաքացիները՞, թե 30 հոգանոց խմբակը՞, որը Ջաբրայիլը Քարվաճառից չի տարբերում։ Ի դեպ ձեր ու ձեր շեֆի հայելային արտապատկերն է՝ հայրենիքը չճանաչող, քարտեզ չիմացող, տեղանքին անտեղյակ։

Դուք ձեզ ձայն տվածների ու փողոցում հավաքվածների անգամ 5 տոկոսի աջակցությունը չունեք։ Այլապես՝ ձեր իսկ չափանիշով դատեք՝ փողոցում ինչի համար ավելի շատ մարդ կա՝ հայրենիքի, թե անհայրենիքների խմբակի։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից