Ռազմական գործողություններին մասնակցելու համար զորահավաքով զորակոչված քաղաքացիների նոյեմբեր ամսվա համար վճարումները կսկսեն կատարվել դեկտեմբերի 17-ից․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար զորահավաքային զորակոչով զորակոչված  քաղաքացիների նոյեմբեր ամսվա համար վճարումները կսկսեն կատարվել սույն թվականի դեկտեմբերի 17-ից՝ այս պահին ընթացող ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքների ավարտից հետո։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։