Ժողովուրդ, ինձ կբացատրե՞ք, մենք իրո՞ք արժանապատվությամբ ու նամուսով ազգ ենք, թե դա էլ արդեն X միլիարդով ծախել են

Ազգային խայտառակությունից մեկ ամիս անց Ադրբեջանը պատրաստվում է հաղթանակի զորահանդեսին, սակարկում է ռազմագերիների և զոհվածների դիերի հարցը, աշխարհում իրեն պահում է «победителей не судят» սկզբունքով ու սութի GPS-ով մատը ինչ հայկական հողի վրա դնում է՝ ստանում է։

Ի՞նչ է անում Հայաստանը։

Մի կողմից սգում է իր զոհերին, երանի է տալիս որդու մասունքները գտնելուն, մյուս կողմից գրեթե ամեն օր հեկտարներով տարածք է կորցնում, ինքնիշխանություն կոչվածը թթու է դրել, Արցախից ձեռք է քաշել, դրսում ունի սեռական հարազմենթի ենթարկված զոհին հարիր կեղծ կարեկցանք ու անթաքույց անարգանք, ոմանք Ամանորին են պատրաստվում, ու, ամենակարևորը, մինչև հիմա գյոռբագյոռ չի արել իրեն այս օրվանն հասցրած վիժվածքներին։

Ժողովուրդ, ինձ կբացատրե՞ք, մենք իրո՞ք արժանապատվությամբ ու նամուսով ազգ ենք, թե դա էլ արդեն X միլիարդով ծախել են։

#հողատու։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից