Ամեն ՔՊ-ական պատգամավորի պարգևավճարը թույլ էր տալիս լուծել մի ամբողջ վաշտի կապի խնդիր…

Մենք իհարկե գիտակցում ենք,  որ պատերազմում հաց չեն բաժանում, և որ ամենավատ բանակցությունը ավելի լավ է քան պատերազմը, բայց նախկիններին այժմ մեղադրում է մի մարդ, որը`

  1. Պատերազմի ընթացքում չի ապահովել զինված ուժերը նյութական առումով` գիշերային տեսանելիության սարքեր, քնապարկեր, ռադիոկապ և պատերազմի ելքը որոշիչ դարձնող այլ սարքավորումներ, այնինչ թշնամին օժտված էր գերժամանակակից բոլոր սարքերով:
  2. Ստել է ազգին պատերազմի ընթացքի մասին պատերազմի ամբողջ ընթացքում, դրանով խառնաշփոթ առաջացրել առաջնագծում և մոբիլիզացիոն ուժերում` դարձնելով ղեկավարումը անկառավարելի։
  3. Դադարեցրել է մոբիլիզացիոն ուժերի հավաքը պատերազմի առաջին օրերին, դրանով իսկ մեր թիկունքը թողնելով դատարկ և մենք ուղղակի ստիպված ենք եղել 45 օր առանց հերթափոխի մնալ մարտական դիրքերում` թշնամու հրետակոծության տակ, երբեմն նաև առանց սննդի և ջրի։
  4. Իր և իր ղեկավարած երկրի պաշտպանության նախարարի անգործությամբ կամ միտումնավոր թույլատրել է թշնամու մուտքը Շուշի, բայց բոլորս հասկանում ենք, որ 2000 թուրքը մրջյուն չէին, որ անտեսանելի մնային և նրանց հնարավոր էր հրետակոծել ականանետից կամ ռմբակոծել կործանիչից դեռ մինչև Շուշի հասնելը կամ թեկուզ հենց Շուշիում` կասեցնելով թշնամու առաջխաղացումը։
  5. Եվ վերջիվերջո, նա այն մարդն է, ով պատերազմական երկրում աշխատանքից ազատում է ոստիկանության սպայի` «Արցախը գերագույն արժեք է» գրառմանը լայք դնելու համար:

Կապի բացակայությամբ պայմանավորված` զրկել է զինվորականներին գործողություն կատարելու, վիրավորվերին ապահով վայր տեղափոխելու հնարավորությունից։

Սակայն ամեն ՔՊ-ական պատգամավորի պարգևավճարը թույլ էր տալիս լուծել մի ամբողջ վաշտի կապի խնդիր, գնել գիշերային տեսանելիության սարքեր և այլն:

Այս ամենը ես իմ աչքով եմ տեսել, ինչից հետևություն եմ անում, որ Նիկոլ Փաշինյանը մեզ  երբևէ հանդիպած ամենավատ գերագույն հրամանատարն է, նա բանակի մասին պատկերացում չունի և  իրավունք չունի պատերազմական երկիր ղեկավարելու, ուստի,  պետք է հրաժարական տա առանց ցնցումների։ Կամ Նիկոլ Փաշինյանը կհեռանա կամ մենք կկորցնենք այս անգամ արդեն Հայաստանի պետականությունը, ընտրեք ինքներդ:

Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից