ԼՂ-ում ռազմական բժիշկները տեղակայել են առաջին բուժօգնության ցուցաբերման լրացուցիչ կետեր. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս բժշկասանիտարական առաջին օգնություն ցույց տալու համար ռազմական բժիշկները տեղակայել են առաջին բուժօգնության ցուցաբերման լրացուցիչ կետեր: Դրանք գտնվում են Ստեփանակերտում, Խոջալուի բնակավայրերում և Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում:

Կետերում աշխատում են մոտ 60 մասնագետներ՝ բժիշկներ, հոգեբանները, որոնց թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

«Լրացուցիչ բժշկական կետերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և տեղերում պացիենտներին հետազոտելու ու առաջնային ախտորոշում կատարելու հնարավորությամբ»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռազմական գերատեսչության տվյալների համաձայն՝ հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս ռազմական բժիշկները 1 օրում օգնություն են ցույցաբերել մոտ 4 տասնյակ բուժառուների, այդ թվում՝ 5 երեխայի: