Արգիշտի Քյարամյանը աշխատանքից ազատվեց, որովհետև իր ազգականի հետ ՀՀ անձնագիր է տրամադրել տեռորիստների. Միքայել Մինասյան

Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ թվել է այն բոլոր պատճառները, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստել դավաճանությունը և ծախել Արցախը:

Հրապարակված տեսանյութում նա անդրադարձել է նաև Փաշինյանի վարած կադրային քաղաքականությանը, որը պատճառներից մեկն է:

Նա նշեց, որ խայտառակ իրավիճակ է եղել կարգապահական և կադրային զորքերում: «Պատերազմող երկրում երեք անգամ փոխվել է ԳՇ պետը, պատերազմող երկրում նշանակվեց ստորաբաժանման ղեկավար մի անձնավորություն, որը հայտնի էր միայն մեկ բանով՝ իր ենթակայության տակ գտնվող զինվորներով միացել էին, այսպես կոչված, թավշյա սիրո այդ անհասկանալի պրոցեսին: Այդ մարդուն նշանակեցին սահմանապահ զորքերի հրամանատար, իսկ հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանն այդ մարդուն ազատում է խայտառակ պահելաձևի համար և պետական դավաճանության կասկածի»,- ասաց նա:

Հաջորդ պատճառը նա նշեց, որ ԱԱԾ-ն է եղել: «Մեր դաշնակիցները մեզ չեն տվել ոչ մի հետախուզական ինֆորմացիա երկու պատճառով՝ նախ չէին հասցնում ծանոթանալ ԱԱԾ տնօրեններին, և Նիկոլը նրանց փոխում էր, իսկ վերջում նա բերեց Արգիշտի Քյարամյանին: Արգիշտի Քյարամյանը չի ունեցել նույնիսկ հեռախոսահամար, որ զանգահարի ու նույնիսկ ինֆորմացիա խնդրի մեր դաշնակիցներից, որոնք տիրապետում էին, թե ամբողջ տարածաշրջանում ինչ է կատարվում: Արգիշտի Քյարամյանին Նիկոլ Փաշինյանն ազատեց աշխատանքից պատերազմի ամենակարևոր օրերին, որովհետև պարզվեց, որ նա իր բարեկամի հետ միասին կոռուպցիայից ելնելով՝ ուղղակի փող են վերցրել և ՀՀ անձնագիր են տրամադրել տեռորիստներին»,- նշեց նա:

Միքայելս Մինասյանն անդրադարձավ նաև ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: «Մի անձնավորություն, որը ամբողջ աշխարհում հայտնի է որպես Սորոսի Արմեն: Հիմա Ռուսաստանի Դաշնությունը, որ համարում է Սորոսին թշնամի, Սորոսն էլ ՌԴ-ին, այստեղ գաղտնիք չկա, կտրամադրի՞ գաղտնի հետախուզական ինֆորմացիա մի մարդու, ով Սորոսի դրածոն է»,- նշեց նա: