Հեռացի՛ր, չքվի՛ր, քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում․ զոհվածի այրին՝ Նիկոլ Փաշինյանին

Արցախում զոհված Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով նրա հրաժարականը։ Գրառման մեջ ասվում է․

«Քեզ է դիմում Արցախում՝ Ջաբրաիլում այս տարի հոկտեմբերին զոհված Իշխան Պետրոսյանի այրին, ում աղջկան այսօր քո հրամանով բերման ենթարկում ոստիկանության բաժին . . .
Պարզ է, որ գիտակցում ես այս անմեղ հայորդիների մահն ամբողջությամբ քո խղճին է և փորձում ես զոհված հերոսի դստերը, բաժին բերման ենթարկելով, վախի մթնոլորտ տարածելով լռեցնել մեր սգավոր ընտանիքներին

Հեռացի՛ր, չքվի՛ր, քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում . . .

Ուղղակի անձայն չքվի՛ր անհայտացի՛ր փոշիացի՛ր մեր աչքերից .․․»։