Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԱԳ նախարարները քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման ընթացքը, երկկողմ համագործակցության եւ միջազգային օրակարգի արդիական թեմաները: