ՀՀ 5 մարզերի 27 համայնքների 201 բնակավայրեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը. Tert.am

ՀՀ 5 մարզերի 27 համայնքների (201 բնակավայր) ղեկավարները կամ ավագանիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը:

Մասնավորապես, խոսքը Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի համայնքների մասին է: Հրաժարականը պահանջում է 27 խոշորացված համայնք, որոնց մեջ ընդհանուր առմամբ մտնում են 201 գյուղեր:

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանում Նիկոլ Փաշինյանի պահանջով անհնազանդության ակցիաներ են։ Այսօր ևս Երևանի տարբեր հատվածներում նման ակցիաներ են իրականացվել, որոնց ժամանակ բերման է ենթարկվել ութ տասնյակից ավելի քաղաքացի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Արցախի հարցով եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ԱՀ ազատագրված 7 շրջանները, Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ, Շուշի քաղաքը, ինչպես նաև Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներ: Բացի դրանից, Հայաստանը պարտավորվում է Սյունիքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար: