Մենք ուզո՞ւմ ենք պետականություն ունենանք, թե՞ ոչ

Գոռում էիք մեր Արցախը, Ղազանչեցոցը, Դադիվանքը, Շուշիի տանկը, Տողի գինու փառատոնը, Մելիք Եգանի ապարանքը, Հունոտի կիրճը, Ջդրդուզը․․․ պարտաճանաչ լուսանկարներ դնում Արցախի տարբեր տեսարժան վայրերից, զինվորների նկարներ տարածում։

Մեր ու ձեր Արցախից բան չի մնացել (շուրջ 75%-ը Ադրբեջանի վերահսկողության տակ է), մեր մի քանի հազար ընկեր զոհվել է, շատերը՝ հաշմանդամ դարձել, մի մասը՝ գերեվարված են, մի մասը՝ կենդանի վիճակում մորթվել ու մորթվում են։

Մեր շատ հերոսների մարմիններ դեռևս թշնամու հատվածում են, իսկ նրանց վերադարձնելու հարցում Ադրբեջանն առանձնապես կամք չի դրսևորում։

Լավ, էլ ի՞նչ պետք է գա գլխներիս, որ սթափվենք, գիտակցենք մեր շուրջ տեղի ունեցածի մասին։

Ու ընդհանրապես, մենք ուզո՞մ ենք պետականություն ունենանք, թե՞ ոչ։ Այսպես շարունակելու դեպքում՝ ամեն ինչ կորցնելու ենք։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից