Վարչապետը թող մեկ անգամ պատասխանի Ալիևին, որովհետև դուխովը միայն գլխարկի վրա տպվող տարբերանշան չէ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Ազգային Ժողովի ամբիոնից  ասաց. «Ֆեյսբուքյան լայվերի ընթացքում վարչապետը հանգամանորեն անդրադառնում է ընդդիմությանը, արտախորհրդարանական ընդդիմությանը, վարչապետին ասեք, գեթ մեկ անգամ անդրադառնա Ալիևի հայտարարություններին, որոնց շրջանակներում ամենավերջին կերպով վարչապետը անարգանքի սյունին է գամվում: Թող մեկ անգամ պատասխանի Ալիևին, որովհետև դուխովը միայն գլխարկի վրա տպվող տարբերանշան չէ, դուխովը երևույթ է, որով պետք է հանդես գալ»:

Մանրամասները՝ տեսանյութում