Մետրոպոլիտենը 16։00-ի դրությամբ սկսել է բնականոն աշխատանքը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը 16։00-ի դրությամբ սկսել է  բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, անհնազանդության ակցիաներ անելիս, քաղաքացիները փակել էին ոչ միայն  Երևանի տարբեր փողոցները, այլեւ խոչընդոտել էին մետրոպոլիտենի երթևեկությունը։