Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը: Այս մասին տեղեկացրել է Մետրոպոլիտենը. «Հարգելի՛ ուղևորներ, քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Մետրոպոլիտենի «Գործարանային»կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- նշված է հայտարարության մեջ