Կապ կա՞ հայկական պետականության ընթացքի և քրիստոնեական արժեքները պահպանելու միջև (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է պատմաբան Արմեն Շահբազյանը, որն իր «Քրիստոնյա Հայաստան» ուսումնասիրության մեջ ներկայացրել է կապը հայկական պետականության և քրիստոնեական հավատքի պահպանության միջև՝ ցույց տալով օրինաչափությունները քրիստոնեական հավատքի պահպանության և մեր ձեռքբերումների ու կորուստների միջև: Հաղորդման ժամանակ հյուրը խոսեց այդ օրինաչափություններից՝ նաև պատմական դրվագներ ներկայացնելով, թե երբ ենք հայերս պատմական ձեռքբերումներ ունեցել և երբ ենք կորցրել մեր պատականությունը։

Ի՞նչ առաքելություն է ստանձնել հայ ժողովուրդը՝ որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած պետություն և որքանո՞վ է իր այդ առաքելությունն իրականացնում։ Ինչո՞ւ 1994 թվականին՝ մեր պետականութան վերականգնումից հետո մենք նորից արժանացանք Աստծո ողորմությանը և վերադարձրինք Արցախը, իսկ 2020 թվականի նոյեմբերին նորից կորցրինք այն։ Հասարակությունը, իշխանությունները որքանո՞վ են պատասխանատու դրա համար։ Վերջնակա՞ն են մեր կորուստները, թե դեռ սխալները սրբագրելու հնարավորություն ունենք։

Մանրամասները՝ տեսանյութում