Հրաման է եղել, կատարել ենք․ հրամանատարը՝ առանց զրահաբաճկոնի զինվորներին տանելու մասին

Էջմիածնի զորամասում անհետ կորած զինծառայողների հարաազտները զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի հետ հանդիպմանը, հարցրեցին նրան՝ ինչո՞ւ են զինվորներին առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի ուղարկել մարտական գործողության։

«Որպես քիմիական գումարտակի հրամանատար, քիմիական զենք են օգտագործում, քեզ հրաման են տալիս առանց հակագազի դուրս գալ քիմմաքրում կատարելու, կանե՞ս, Արսեն ասա, կանե՞ս որպես զինվորական, ինչի՞ էդպես  առանց զրահաբաճկոնի, սաղավարտի զինվորներ են տանում»,- հետաքրքրվեց անհետ կորածներից մեկի հարազատը։

Ի պատասխան զորամասի հրամանատարն ասաց․ «Մեռնեմ սրտիդ, հայտարարում եմ՝ դրա մասին տեղյակ են եղել բոլորը, ես իմացել եմ, որ դա չունենք, հրաման են տվել, կատարել ենք, որոշում կայացնողը եղել է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը»: