Պետրոս Ղազարյանի հերթական վեճը հյուրի հետ․ ՄՊ

Հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 6-ին հանրային քննարկման թեման էր՝ «Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել․ ելքեր ճգնաժամից։ Պետրոս Ղազարյանի հյուրերն էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, գրող, հրապարակախոս Վասակ Ղարիբյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Քննարկման սկզբում Հովսեփ Խուրշուդյանի խոսքից հետո, թե ինչ երեսով են պահանջում, որ իշխանության վերադառնան, Պետրոս Ղազարյանն ասաց․ «Ինձ թվում է այդ հարցին կպատասխանի Ավետիք Իշխանյանը»։ Իրավապաշտպանը պատասխանեց․ «Մի քիչ կոռեկտ հարցը տվեցիք՝ ի՞նչ է նշանակում ադ հարցին կպատասխանի Ավետիք Իշխանյանը, որ նախկիննները ուզում են վերադառնալ ե՞ս պետք է պատասխանեմ այդ հարցին, խնդրում եմ կոռեկտ եղեք»։ Մեկնաբանն ասաց՝ ինչն էր անկոռեկտ։ Իշխանյանը շարունակեց․ «Եթե նախկինների մասին ենք խոսում,  դուք եք նախկին, նախկինների ժամանակ աշխատել եք Կենտրոն հեռուտաընկերությունում։ Պետրոս Ղազարյանն ընդհատեց․ «Իսկ ո՞ր հեռուստըանկերությունում պետք է աշխատեի։ Դուք իմ պորտը տեղը դրեցիք, հիմա խնդրում եմ հարցին պատասխանեք»։ Իրավապաշտպանը խոսքն ուղղեց Հովսեփ Խուրշուդյանին․ «Ես զարմացած եմ, երբ տարբեր ուժեր սկսում են արդարացնել պարտվողին։ Երբ խոսում եք թալանչիների մասին, դուք պատասխան տալի՞ս եք ձեր խոսքի համար, որ այնտեղ բոլոր հավաքվածները թալանչի են, պոպուլիստական բաներ եք ասում, այդ թալանչիների հետ ժառանգություն կուսակցությունը, դուք մինչ 2015 թիվը պայքարում էիք ՍերԺ Սարգսյանի դեմ, ինչո՞ւ էիք թալանչիների հետ պայքարում»։ Խուրշուդյանը պատասխանեց․ «Դա էն ժամանակ միակ տարբերակն էր»։ Իշխանյանը շարունակեց իր միտքը․ «Ասում էիք՝ ոչ մի թիզ հող և այսօր համաձայնվել եք կապիտուլյացիային։ Դա է ձեր դեմքը, դուք պարտվել եք, խայտառակ եք եղել և մինչև հիմա պաշտպանում եք պարտվողին։ Այսպիսի ծանր պայմաններում և հոգեբանական պարտությունից հետո, այդ ո՞վ պետք է համարձակվի պատասխանատվություն  վերցնել այս իրավիճակից դուրս գալու, շատ պարզունակ խոսակցություներ են՝ աթոռակռիվ, գուցե այդ կուսակցությունների մեջ դեմքեր կան, որ աթոռակռիվ են փնտրում, բայց իմ երևակայությունից դուրս է, որ այս պայմաններում որևէ մեկը պատասխանատվություն վերցնի զուտ պաշտոնի համար։ Ինչքան էլ քննադատենք նախկիններին, պարտության պատասպանատուն վարչապետն է։ Ցույց տվեք ինձ մի երկիր, որ պարտված ղեկավարը հրաժարական չի տվել»։

Բորիս Նավասարդյանը համաձայնեց, որ վարչապետը միանգամից պետք է գնար, որ ընդդիմությունը մինչև նոյեմբերի 9-ը արեց բոլոր քայլերը, որոնք անհարաժեշտ էին այդ երկխոսությունը սկսելու համար, ինչը իշխանության կողմից մերժվեց։ Վասակ Ղարիբյանն էլ համաձայն էր գործընկերների հնչեցրած կարծիքի հետ, ավելացրեց․ «Սահմանադրություն կա, ընթացակարգեր։ Անընդատ փրկիչներ են ի հայտ գալիս, փորձում են փրկել այս ազգից, չգիտես ումից։ 30 տարուց ավելի փողոցն է որոշում, մենք փողոցային ազգ ենք դարձել փաստորեն»։ Խուրշուդյանը հասարակությանը կոչ արեց համախմբվել ու գտնել այլընտրանքային թեկնածու։