Փաստացի իշխանության «կույր ջայլամի» մարտավարությունը ոչ թե հանդարտեցնում է իրավիճակը, այլ ավելի է գրգռում

#ԳՆԱ

#Նիկոլ_ԳՆԱ

Այն, ինչ կատարվում է իշխանության վերին օղակների հետ այս օրերին, կարելի է որակավորել միայն մեկ բառով`անադեկվատություն։ Ավելի ճիշտ`Նիկոլ Փաշինյանը և իր մերձավոր շրջանակը որքան ուժ ունեն՝ ցույց են տալիս, թե իբր վերահսկում են իրավիճակը երկրում։

Շատ հետաքրքիր մարտավարություն է, սակայն քանզի սորոսական «մետոդիչկաներում» ամեն բան չեն գրում, ապա հուշեմ իրենց, որ այդ «անտեսման» տեխնոլոգիան չի աշխատում, երբ հասարակության մեջ խորանում է ծանրագույն սթրեսը իշխանության գործողությունների պատճառով և մյուս կողմից զուգահեռ ձևավորվում է շատ լայն հանրային համաձայնություն, որ իշխանությունները պետք է անհապաղ հեռանան։

Փաստացի իշխանության «կույր ջայլամի» մարտավարությունը ոչ թե հանդարտեցնում է իրավիճակը, այլ ավելի է գրգռում` վերը նշված պատճառներով։ Հասկանում եմ, որ այս տեղեկությունը իրենք դժվար թե լսած լինեն իրենց մատուցած «soft power»- ի արևմտյան կուրսերում։

Դե լավ, մի գաղտնիք էլ բացեմ իրենց համար.  գոյություն ունի շատ կարևոր եզրույթ֊անդառնալիության կետ, այսինք ինչ-որ կետից պրոցեսները դառնում են անխուսափելի, և բոլոր փորձերը՝ կանգնեցնել իրավիճակի ոչ ցանկալի զարգացումները, բերում են հակառակ էֆեկտի։

Համոզված  եմ, որ Փաշինյանի իշխանությունը «անդառնալիության կետը» անցել է, և ինչ ուզում է անի, նա միայն արագացնում է իր շուրջ զրնգուն ձայնով փակվող հնարավորությունների պատուհանը։

Նիկո’լ, ԳՆԱ’։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից