Ու եթե էսքանից հետո կա մեկը, որ կասի Արցախը դավադրաբար չի հանձնվել ու հիմա էլ թուրքը GPS-ով Սյունիք չի մտնում, ես ուզում եմ տեսնել նման մեկին

Թուրքը մետր առ մետր մտնում է Սյունիք:

Իշխանությունը դիակ է. հայրենիքի սահմանը պահում են սյունեցիները։

Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։

Ադրբեջանցի զինվորները GPS-ով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել:

Գյուղապետ Արգամ Հովսեփյանը փորձել է բանակցել ադրբեջանցիների հետ, սակայն թուրքերը սպառնացել են, թե եթե հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք։

Մեկ շաբաթ գյուղի դիրքերը պահելուց հետո արավուսցիները ստիպված են եղել նահանջել։

Թուրքին են անցել գյուղի պահուստային հողերը և շատ կարևոր բարձունքներ։

Բնականաբար, իշխանությունից որևէ մեկը չի գտնվել, որ բանակցի թուրքի հետ։

Ու եթե էսքանից հետո կա մեկը, որ կասի Արցախը դավադրաբար չի հանձնվել ու հիմա էլ թուրքը GPS-ով Սյունիք չի մտնում, ես ուզում եմ տեսնել նման մեկին։

Անիծյալ լինեք՝ հայրենադավ հողատուներ։

#գերեզմանչեսունենալու

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից