ԱՀ ԿԳՄ նախարարությունը ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար

Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ

ԱՀ ԿԳՄ նախարարությունը ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար:

Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին,

ում բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո

– ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել

– ովքեր բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։

Ծրագրի շահառու չեն այն աշակետները, որոնց մեկ անգամ արդեն տեխնիկական միջոց է տրամադրվել նախարարության կողմից:

Ծրագիրը շարունակական է լինելու:

Տեխնիկական միջոցները տրամադրվելու են մի քանի փուլով:

Ցուցակագրվելու համար զանգեք հետևյալ համարներին՝ +374 94 1139, +374 97 212925:

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարություն