ՀՀ Շիրակի մարզի Ազատան, Բենիամին, Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակազմերը, Մարմաշեն համայնքի ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը պահանջում են վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան, Բենիամին, Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքների  ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակազմերը, Մարմաշեն համայնքի ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը միացել են հանրապետության բազմաթիվ համայնքներին և պահանջում են Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների՝ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու անցնցում հեռացումը։

Կոչ ենք անում մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին՝ ժամ առաջ միանալ հրաժարականի պահանջին և փրկել Հայաստանի ու հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։