Ոչ մի ամանորյա աժիոտաժ և առևտուր, խելքի եկեք բոլոր նրանք, ովքեր սա դեռ չեն հասկացել

Ազգադավ տականքի դավաճանության հետևանքով Արցախը կորցնելու, մեր 5000 եղբայրներին կորցնելու, 8000 զինվորների հաշմանդամ դառնալու այս սև տարում Ամանորը սովորական ձևով նշելը նմանվում է ստորության:

Իմ կարծիքով, կարելի է տներում փոքր երեխաների համար դնել տոնածառ, սահմանափակվել շատ համեստ սեղաններով՝ առանց մեկը մյուսի տուն գնալու և շնորհավորանքների, իսկ հասարակական վայրերում որևէ տոնակատարություն պետք է արգելվի՝ բոլոր ռեստորանները, ժամանցի վայրերը պետք է փակ լինեն: Ոչ մի ամանորյա աժիոտաժ և առևտուր, խելքի եկեք բոլոր նրանք, ովքեր սա դեռ չեն հասկացել: Այս տարի Ամանոր նշելը դա նիկոլիզմ է:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից