ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ցավակցական գրառում է արել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը ցավակցական գրառում է արել 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի համար:

«32 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց սարսափելի երկրաշարժից: Մենք հարգում ենք այս աղետի զոհերի հիշատակը, հիշատակում նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը կամ զրկվեցին օջախից, և հիանում այն մարդկանցով, որոնք տոկունությամբ լծվեցին իրենց երկրի վերակառուցմանը»,- նշված է ցավակցական գրառման մեջ: