Նիկոլը հանգիստ չի հեռանա, նա կհրահրի բախումներ, նա արյուն կթափի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ  Խաչիկ Գալստյանն է։

Արցախը թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը:  Հազարավոր զինվորների մահվան պատճառ դարձած անձը, փաստորեն, նպատակ չունի խաղաղ ճանապարհով  հեռանալու։ Այդ մասին են վկայում նրա քայլերն ու հայտարությունները: Ինչպես ասել է Վազգեն Մանուկյանը․ «Աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որն իրենց հետևողականորեն տարավ պարտության, մինչև հիմա վարչապետի ղեկին է։ Այդպիսի բան աշխարհում չի լինում»։

Արցախը թշնամուն հանձնած Փաշինյանն իրենից ուշադրությունը շեղելու, Արցախի կորստի ցավը բթացնելու,  հազարավոր զոհերի, անհետ կորածների  հարազատների ցասումն իրենից հեռացնելու, և իր իշխանությունը փոքր-ինչ երկարաձգելու համար  պատրաստ է գնալ ամեն ինչի, ընդհուպ մինչև քաղաքացիական բախումների հրահրման։

Ի դեպ, նկատենք, որ քաղաքացիական պատերազմի թեման օրակարգ բերեց հե՛նց Փաշինյանը, երբ հայտարարեց․ «Կան ուժեր, որ ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս»։ Իսկ երեկ այդ վտանգավոր թեման վերաթարմացրեց նաև Փաշինյանի կնքահայ Լևոն Տեր-Պետրոսյանը: Երկուսն էլ մեծ փորձ ունեն ներքին բախումներ հրահրելու, հիշենք 2008-ի մարտի 1-ի դեպքերը։ 2018-ին էլ Փաշինյանը  կգնար քաղաքացիական բախումների, բայց դա կանխվեց շնորհիվ նախկին իշխանության: Մինչդեռ Փաշինյանին ճանաչողներն ասում են՝ նա աչքը չէր թարթի ու կհրահրեր   քաղաքացիական բախումներ։ Եվ այսօր դարձյալ  նույն վտանգի առաջ ենք կանգնած։

Ինչո՞ւ  Փաշինյանը  հրաժարական չի տալիս. սեփական անվտանգությունի՞ց է վախենում, թե դավաճանական ծրագիրն է թերի մնացել, ադրբեջանցիների հետ գուցե դեռ կա՞ն պայմանավորվածություններ, որ դավաճանը պետք  է կյանքի կոչի:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։