Ազգադավը կատարեց թուրքի երազանքները

Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը նոր աշխատություն է ներկայացրել՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմական հուշարձանները», որի տիտղոսաթերթի վրա ներկայացված են ոչ միայն Երևանի պարսկական մզկիթը, այլև Գառնիի տաճարը և Ամբերդը…

Նախկինում Բաքվի այսպիսի ապուշությունների վրա ազգովի ծիծաղում և հեգնում էինք Իլհամին, իսկ հիմա, երբ ազգադավ Նիկոլ Անհողի տգետ արտաքին և ռազմական քաղաքականության պատճառով Հայաստանը պարտվեց, իսկ կապիտուլյանտ առաջնորդը նվիրեց Արցախի 80 տոկոսն Ադրբեջանին, արդեն ազգովի պետք է պատրաստ լինենք Նիկոլի և Իլհամի համատեղ ամեն տեսակ հակահայկական ստորությունների…

Ժամանակին ծիծաղում էինք, երբ Հեյդարի և Իլհամի անգրագետ «գիտնականները» պատմական Հայաստանում գտնվող Դադիվանքը, Շուշիի եկեղեցիները և այլ հուշարձաններ ներկայացնում էին որպես ադրբեջանական պատմական ժառանգություն… Իսկ հիմա նրանց այդ ցնորքային երազանքներն ի շնորհիվ Նիկոլի նմանի՝ իրականություն դարձան…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից