ՍԴ-ն վարույթ ընդունեց ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի սահմանադրական փոփոխությունների հարցով դիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից ներկայացված դիմումը՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով: Այդ մասին Ազգային ժողովում հայտնել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնանկությունից մոտ 2 ամիս անց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները Սահմանադրական դատարանում վիճարկում են այդ գործընթացի օրինականությունը: Ըստ դիմումատուների՝ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և մինչև երկրորդ ընթերցում փոփոխությունների փաթեթը չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ կարծիք լսելու, և խմբակցությունները զրկվել են բարձր դատարանի պրոֆեսիոնալ կարծիքը լսելու իրավունքից: