Ինչ կարևոր քայլեր պետք է անի ժամանակավոր կառավարությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է պետականաշինության փորձագետ Աղասի Մանուկյանը։ Հայոց ազգային համաձայնությունը հրաժարականի պահանջով չի միանում 17 կուսակցությունների հավաքին, թեև առանձին անհատներով աջակցում են շարժմանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ինչո՞ւ չեն միանում, ի՞նչ առաջարկներ ունեն կուսակցություններին։ ՀԱՀ-ը որպես նժդեհականության կրող՝ ազգային պետություն կառուցելու ջատագովն է, և այսուհետ Հայաստանը անդունդից դուրս բերելու միակ ճանապարհը այդպիսի պետության ձևավորումն է։ Աղասի Մանուկյանի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանը հենց այդ գաղափարների կրողն է, մնում է, որ ինքը մինչև վերջ իր նախագծերը հետևողականորեն իրագործի։ Ժամանակավոր կառավարության առաջ բավականին ծանր խնդիր է դրված, և այս պահին իշխանություն ստանձնելն իրոք լուծ է լինելու։ Բայց անհնարին ոչինչ չկա։

Ինչպիսի՞ Հայաստան ենք ժառանգել մենք, ՀՀ առաջին նախագահի ժամանակ լուրջ հանցագործություններ են կատարվել, որոնք պետք է հետագայում սրբագրվեին։ Հետագա ղեկավարները փորձել են մասնավորապես Արցախի խնդրի հարցում դա անել, որքանո՞վ է նրանց հաջողվել։ Ամեն դեպքում մենք մեծածավալ և ցավալի կորուստներով պատերազմ ունեցանք միայն Նիկոլ Փաշինյանի օրոք։

Մանրամասները՝ տեսանյութում