Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները երկիրը կտանեն դեպի կոմունիզմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ դեմոկրատները Սենատում մեծամասնություն ստանալու դեպքում երկիրը կտանեն դեպի կոմունիզմ:Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ջորջիայի ընտրողները կորոշեն՝ մեր երեխաները ապրելու են սոցիալիզմի՞ օրոք, թե՞ ազատ երկրում»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ջորջիայում իր կողմնակիցների առջև:

«Այս մարդիկ ցանկանում են անցնել կոմունիստական կառավարման ձևի», – ավելացրել է Թրամփը՝ նկատի ունենալով դեմոկրատներին:

Ով կստանձնի ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի վերահսկողությունը, կորոշվի հունվարի 5-ին Ջորջիայի երկու շրջաններում Սենատի ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում: Եթե դեմոկրատները մեծամասնություն ստանան, ապա վերահսկելով Սպիտակ տունը և Ներկայացուցիչների պալատը, նրանք կարող են հավակնոտ քաղաքական նախաձեռնություններ կատարել:

Եթե հանրապետականները պահպանեն իրենց վերահսկողությունը Սենատի վրա, նրանք հնարավորություն կունենան մեծամասամբ արգելափակել Ջո Բայդենի նախագահության ժամանակ դեմոկրատների նախաձեռնությունները: