Սա պարտություն չէր, դավաճանություն էր, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի նման տականք դեռ չէր ծնել. նա օր առաջ պետք է հեռանա. Բերձորի բնակիչներ

Մենք պատերազմում չենք պարտվել, սա պարտություն չէր, սա դավաճանություն էր: Այս մասին այսօր Երևանում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Բերձոր քաղաքի բնակիչներից մեկը:

«Սխալ քաղաքականություն վարելու հետևանքով էր և դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն էր, ով քանդեց պետականությունը, նա կործանեց ժողովրդին: Ես նրան ոչինչ չունեմ ասելու: Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի նման տականք դեռ չէր ծնել: Ես մի հարց ունեմ Արայիկ Հարությունյանին՝ ինչպես եք կարողանում գիշերը ձեր գլուխը դնեք բարձին և քնեք»,- ասաց նա:

Ակցիայի մասնակից մեկ այլ բերձորցի էլ հայտարարեց, որ պարտության խայտառակ փաստաթղթի տակ ստորագրած իշխանությունը պետք է րոպե առաջ հեռանա:

«Թե ով պետք է գա, դա քննարկվելու է, բայց ինքը պետք է չմնա: Այսքան զոհերի, տարածքների կորուստը այդ իշխանության վզին է: Եթե իրենք ինքնասիրության նշույլ ունենան, ինքնուրույն կհեռանան»,- նշեց Բերձորի բնակիչը: