Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1300 մարդ

Դեկտեմբերի 5-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 1318 մարդու:

Շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը: Հստակեցվում է, որ ՌԴ զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում:

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև օրս շուրջ 30 000 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր: