Պետական ինքնաթիռով ու պետական միջոցներով զբոսաշրջությամբ ես զբաղվել ու դրա դիմաց կատարել ազգադավի մամուլի խոսնակի ամենազզվելի առաջադրանքները․ Միհրան Հակոբյանը՝ Թաթուլ Հակոբյանին

Հայտնի սոռոսական Թաթուլ Հակոբյանը անդրադարձել է Արմնյուզ հեռուստաընկերության մեդիաքաղաքականությանը: Թաթուլ Հակոբյանին ցանկանում եմ հիշեցնել, որ Արմնյուզը երբեք քարոզչամիջոց չի եղել, Արմնյուզը միշտ եղել է և լինելու է պրոֆեսիոնալ լրատվամիջոց, որը հարգում է խոսքի ազատությունն ու հարթակ է տրամադրում բոլորին, ովքեր ասելիք ու ցուցադրելիք ունեն, և հատկապես` սուտն ու կեղծիքը բացահայտողներին, արտասահմանյան գործակալական ցանցը մերկացնողներին և իրերն իրենց անուններով կոչողներին: Դա եղել է այդպես, շարունակելու է լինել այդպես՝ կրկնակի դոզայով: Դուրներդ չի գալիս, սառը ջուր խմեք, հանգստացեք:

Թաթուլ Հակոբյանին նաև ցանկանում եմ շատ ուղիղ ասել` պարոն, դու սովորական սոռոսական պնակալեզ ես, որ 2.5 տարի բնակվել ես ազգադավ Նիկոլի համապատասխան վայրում` սև ու սպիտակի բաժանելով հայ մարդկանց, կատարելով հայտնի ՊՈԱԿ-ի ամենազզվելի առաջադրանքները: Պետական ինքնաթիռով ու պետական միջոցներով զբոսաշրջությամբ ես զբաղվել ու դրա դիմաց կատարել ազգադավի մամուլի խոսնակի ամենազզվելի առաջադրանքները: Պարոն Թաթուլ, մտքովդ չանցնի, թե այս ազգային աղետի հասունացման և իրականացման գործում քո բաժին պատասխանատվությունից խուսափելու ես: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվելու:

Քաղաքագետ Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։