Ո՞վ է այսօր երազում Հյուսիսային Իրանի աննեքսիայի մասին

Զարմանալի է, բայց փաստ. հենց Փաշինյանն սկսել է արդարացնել իր (իր անձնական) կապիտուլյացիան, և հենց նրա «քայլարաստները» սկսել են արդարացնել դավաճանին (ասում են՝ «մատուռը կործանվել է Նիկոլից առաջ՝ XIV-րդ դարում»…), ապա կովկասյան թաթարների կողմից վարձած վաղուց հայտնի լոբբիստների ձայներն անմիջապես միացան Իջևանի գեղարանքից դավաճանին փառաբանելու երգչախմբին: Այդպիսիք են  համասեռամոլ Սերգեյ Մարկովը, կեղծ ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն (ասում են, որ նրան հեռացրել են Ռուսաստանի Զինված ուժերի կազմից հենց… համասեռամոլության հակվածության պատճառով) և այլք: Սև խավիարական փողը մեծ գայթակղություն է ռուս համասեռամոլների, և ոչ միայն համասեռամոլների համար: Մոսկվայում նույնիսկ չափազանց շատ են մարդիկ, ովքեր տարված են հեշտ փողի մոլուցքով՝ «անձամբ Իլհամչիկից»: Բավական է հիշել, թե ինչպես էին Ալիևների քրդական տոհմի «գրպանային շները» կազմակերպում հետապնդումներ ՄՄՀՊԻ-ի պրոֆեսոր Վլադիմիր Զախարովի նկատմամբ՝ Արցախի խնդրի վերաբերյալ նրա օբյեկտիվ դիրքորոշման պատճառով…

Բայց այսօր մենք ցանկանում ենք ևս մի անգամ սուր հարցեր ուղղել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը: Վասիլի Բարթոլդը` ակադեմիկոս, պատմաբան-արևելագետ, հայտնի անձնավորություն, խորհրդային ժամանակաշրջանի գիտնական, մի անգամ խոստովանել է. «Ադրբեջան անունը ընտրվել է նրա համար, որ երբ կազմավորվում էր Ադրբեջանի հանրապետությունը, ենթադրվում էր, որ պարսկական ու այս Ադրբեջանը կազմելու են մեկ ամբողջություն։ Դրա հիման վրա է ընդունվել Ադրբեջան անվանումը, բայց, իհարկե, հիմա, երբ Ադրբեջան բառն օգտագործվում է երկու իմաստով՝ որպես պարսկական Ադրբեջան և հատուկ հանրապետություն, պետք է հարցնել, թե որ Ադրբեջանի մասին է խոսքը՝ Պարսկակա՞ն Ադրբեջանի, թե այս Ադրբեջանի… »: Բարթոլդը մահացել է 1930 թվականի օգոստոսի 19-ին… Խորհրդային Միությունը կործանվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին: Իրանը, պատկերավոր ասած, հավերժ է: Բայց, ավաղ, «Ադրբեջանը լայնորեն քայլում է» (Բրեժնևի արտահայտությունը) դեռ և գործում է…

Ժամանակակից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարներ, ահա ևս մեկ կարևոր վկայություն. «Ադրբեջանի հանրապետությունում ամեն ինչ արհեստական ​​էր, «կեղծ», ոչ իրական՝ սկսած Պարսկաստանի նահանգներից մեկից փոխառված անունից: Արհեստական ​​տարածք, որը ներառում է լեզգիական Զակատալաները, հայ-թաթարական Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներն ու ռուսական Մուգանը միավորված են թուրքական քաղաքականությամբ` որպես Կովկասում պանթուրքիզմի և պանիսլամիզմի ֆորպոստ: Արհեստական ​​պետականություն, քանի որ այս հողերում, որոնք ընկած էին ժողովուրդների մեծ գաղթի ճանապարհին և ենթարկվում էին զանազան հերթական նվաճողների մշակույթներին, միշտ ցրված փոքր ցեղեր կային, որոնք թշնամանում էին միմյանց հետ և դեռ պահպանում էին քոչվոր կյանքի կենցաղը և  առանձնահատկությունները: Վերջապես, արհեստական էր նաև Ադրբեջանի կառավարությունը. նախ՝ Նուրի փաշայի կամքով, ապա՝ գեներալ Թոմսոնի կողմից, իսկ հետո՝ պարզապես իներցիայով» (Աղբյուր՝ գեներալ Ա. Ի. Դենիկին.«Ռուսական ցնցումների էսսեներ. Հ4. Ռուսաստանի Հարավի զինված ուժեր») «Սլովո» հրատարակչություն, Բեռլին, 1925, էջ 164.):

Վերջապես, անձամբ Հեյդար Ալիևի՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալ Հեյդար Ալիևի խոստովանությունները.: Չէ՞ որ կոմունիստ է: Կոմունիզմի «շինարար» (!!!)… Ռուսաստանում, կարծես թե «ամեն սովետականը» նորից նորաձևություն է դառնում: «Եվ հետագայում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի աշխատանքներ, որպեսզի դրանք անընդհատ, հետևողական տեսքով ապացուցեն այն հողերի պատկանելությունը Ադրբեջանին, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը: Մենք պետք է դա անենք: Մենք պետք է ճանապարհ բացենք ապագա սերունդների համար»: Տպագրվել է 1999 թվականի փետրվարի 11-ին «Բաքվի բանվոր» («Բաքինսկի ռաբոչիյ») թերթում…

Այս կապակցությամբ նախ կկրկնենք մեր հարցը, որը մենք այս տարվա նոյեմբերի 27-ին ուղղեցինք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին (https://livenews.am/press/2020/71441/27/18/57/)- Վլադիմիր Պուտին. դուք պանթուրքիստների և ցեղասպանների կողքի՞ն եք, թե՝ ոչ: Ի վերջո, Ի. Ստալինի մոտ էլ՝ չաշխատեց նաև «Կարմիր Արևելքի միջոցով՝ անդադար շարունակվող (պերմանենտ) սոցիալիստական ​​հեղափոխությունը՝ առաջնորդ քեմալական Թուրքիայով» պլանը: Արդեն իսկ «սոցիալիզմի ճամբարը» ԽՍՀՄ-ի հետ միասին գոյություն չունի, բայց պահպանվել է «Կովկասում պանթուրքիզմի և պանիսլամիզմի ֆորպոստը», այդ թվում ՝ հետխորհրդային Ռուսաստանի ջանքերի շնորհիվ: Եվ այդ «ֆորպոստը»նույնիսկ ուժեղացրին: Պուտին, դուք էլ, կովկասյան թաթարների պես, բարկացա՞ծ եք գեներալ Ա. Դենիկինի կողմից տրված բնութագրից:

Մեր երկրորդ հարցը նույնպես արդիական է և հրատապ: Երբ ակադեմիկոս Վ. Բարթոլդը խոստովանեց, թե ինչու են կոմունիստները ստիպված Արրանին, Շիրվանին, Մոգանին և այլ տարածքներ անվանել «Ադրբեջան», ապա Բարտոլդը դրանով խոստովանեց, որ խորհրդային իշխանությունները, հետևելով բրիտանական իշխանություններին, ԵՐԱԶՈՒՄ ԷԻՆ ԱՆՆԵԿՍԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԵԼ ԻՐԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ, այսինքն՝ ամբողջ Հյուսիսային Իրանը… Ինչպե՞ս և ի՞նչ ջանքերի գնով Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ փլուզումից հետո Ալիևների քրդական կլանի «ապշերոնյան խանությանը» օգնում է գոյատևել, ապացույցն է այն բանի, որ Պուտին-Մեդվեդև-Պուտին ժամանակների Ռուսաստանը, ինչպես ԽՍՀՄ-ը, երազում է «կտրել» Իրանից իր բոլոր հյուսիսային գավառները: Եթե ​​այդպես է, ապա, հարգելիներս, Ռուսաստանի կառավարիչներ, դուք կեղծավոր եք և անազնիվ, նույնիսկ անարդար եք Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական պատերազմում ձեր դաշնակցի նկատմամբ: Եվ, երևի մեզ պետք է անել այն, ինչ որ պետք է, որպեսզի անհրաժեշտ մտքերով ոգեշնչել գոնե Իրանի ԱԳՆ ղեկավարությանը: Եթե ​​ձեր պատասխանը «ոչ» է, ապա ինչո՞ւ հիմա Ռուսաստանը չպետք է սկսի շտկել Լենին-ստալինյան ռեժիմների հանցավոր սխալը (փառք Աստծո, Հայաստանում չէր, որ Խորհրդային Միության ժամանակ ընդունվեցին օրենքներ այսպես կոչված «ապօրինի բռնադատվածների» վերականգնման մասին և այլն): Իրոք, ԽՍՀՄ լուծարումից հետո սա նաև հանգեցրեց «բաժանված ժողովուրդների» էֆեկտի ազդեցությանը «ապշերոնյան խանության» հյուսիսում բնակվող ավարների, լեզգիների, թաթերի, ուդիների, ցախուրների, տեբեսարանների և այլ ժողովուրդների մեջ, որոնք Կովկասյան խմբի դաղստանյան լեզուների ժողովուրդներ են: Եվ հետո. ինչո՞ւ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ պետք է XXI-րդ դարում այս տեղանունների համար օգտագործվեր նույն տեղանունը, որը բրիտանացիներն ու պանթյուրքիստները «գողացան» Իրանից 1918 թվականին: Չե՞ք ամաչում, տիկնայք և պարոնայք, Ռուսաստանի տիրակալներ:

Սերգեյ Շաքարյանց