Լավրովը և Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: Այս մասին հայտարարություն է տարածել  ՌԴ արտգործնախարարությունը:

«Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման քայլերը, ներառյալ կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև արդիական հարցեր երկկողմ համագործակցության և առանձին հարցեր միջազգային օրակարգից»,- նշված է հայտարարությունում:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով դադարեցվել են Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ընթացող ռազմական գործողությունները: