Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Թադևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի աջափնյակցիներ, ընկերներ, գործընկերներ և թիմակիցներ, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի: Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը»,- գրել է Թադևոսյանը:

Թելման Թադևոսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և քաղաքապետարանի աշխատակազմին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար:

Թելման Թադևոսյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2020 թ. փետրվարի 18-ին: