ՌԴ-ից ԼՂ առաջին չվերթներ կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. «ՌԻԱ Նովոստի»

Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից  դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին:

«Այժմ երկու կողմերն էլ  ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», – ասել է գործակալության զրուցակիցը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ  մինչև տարվա վերջ Ստեփանակերտի օդանավակայանում վերսկսեն չվերթները:

Նա հավելել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև Ռուսաստանի այլ շրջաններից: