Մենք ձեր ձախողումների հետևանքներից խուսափելու գործում ենք ձախողվել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել: Մենք ձեր ձախողումների հետևանքներից խուսափելու գործում ենք ձախողվել: Սա է ճշմարտությունը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ընկալում է որպես իր տարածքային սեփականության վերականգնում, այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում վատ բան չկա, որովհետև երբ մտնում ես օդանավի զուգարան ու փակում ես դուռը, գրվում է «օքուփայթ», այնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ինքը նոր բան չի ասում, խոսում է բաների մասին, որոնք 2000-ականներին հայտնի էին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետև դրանք ամենաբարձր մակարդակով տված բացատրություններ էին Հայաստանի դիվանագիտական անհաջողությունների մասին:

«Բայց ժամանակը երևի ջնջում է հիշողությունը ու ոմանք օգտվում են այդ առիթից: Նկատի ունեմ միջազգային հանության այդ վերաբերմունքը 2020-ին չի ձևավորվել, այլ վերջին 25 տարիների ընթացքում, որ Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ, և որ դա դարձավ ամենամեծ պրոբլեմը և Հայաստանը միջազգային հանրության մոտ սկսվեց ընկալվել որպես օկուպանտ դա վերջին տարիների ըթնացում տեղի չի ունեցել»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում