Այս իշխանությունները սեփական ստերի գերին էին դարձել․ նախագահ Քոչարյանի հարցազրույցը՝ Արցախի պատերազմի մասին (տեսանյութ)

Այս պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե կյանքի կոչվեին ժառանգություն ստացած պայմանավորվածությունները և չփոխվեին զենքի ձեռքբերման պայմանագրերը։ Այս իշխանությունները սեփական ստերի գերին էին դարձել։ Իսկ երբ կառավարությունն է ստախոս, դա հանգեցնում է ողբերգության։ Բանակի մարտունակության բարձրացման և արցախյան հարցի կարգավորման համար անհրաժեշտ է նոր որակի հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ։ Դրա համար այս իշխանությունը պետք է գնա, որովհետև պարտության կերպարն է։ Էյֆորիայի տակ կառավարություն չի կարելի ստեղծել, քանի որ մենք տեսել ենք դրա հետևանքները։ Անհրաժեշտ է ձևավորել անցումային կառավարություն 1 տարով։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։

Մանրամասները՝ տեսանյութում