Դեռևս լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած․ երկրում տոտալ անիշխանություն է

Դեռևս լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած.

  1. Թուրքական բանակը դեռ Իգդիրում է` աչքը Սյունիքի վրա է:
  2. Ադրբեջանցիները առանց որևէ խնդրի մտնում են Հայաստանի մարզեր, Ստեփանակերտ:
  3. Պետական համակարգը պարալիզացված է:
  4. Արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են:
  5. Բանակը պետք վերականգնվի հասցված ֆիզիկական և բարոյահոգեբանական հարվածից:
  6. Տնտեսություն գոյություն չունի:
  7. Կորոնավիրուսն ավելի շատ իշխանություն ունի Հայաստանում, քան «իշխանությունը»:
  8. Պետական կառավարում գոյություն չունի:
  9. Առկա է հանրային դեպրեսիա` արտագաղթի աննախադեպ հեռանկարով:

Երկրում տոտալ անիշխանություն է: Անիշխան, տկար, տապալված և պարտված «իշխանությունը» պետք է շտապ հեռանա:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից