Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման․ 168․am

Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն դրամ կհատկացվի Ազգային ժողովին` կառույցի բնականոն գործունեությունն ապա­հովելու նպատակով, հայտնում է 168․am-ը։

Կառավարությունը համապատասխան նախագիծն ընդունել է դեկտեմբերի 3-ին. նշենք, որ, ինչպես միշտ, այս անգամ ևս, պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում։

56 միլիոն 746 հազար դրամն Ազգայի ժողովին անհրաժեշտ է  արտասահ­մանյան գործուղումների  համար։

Նկատենք, որ Արարատ Միրզոյանի կարգադրություններից տեղեկանում ենք, որ գործուղումները հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն են. oրինակ՝ միայն նոյեմբեր ամսին ԱԺ պատգամավորների երեք գործուղման կարգադրություն է ստորագրվել, երեքն էլ՝ դեպի Մոսկվա ուղղությամբ։