Եթե ասենք՝ պարտվել ենք, կնշանակի Ադրբեջանը հաղթել է․ Հովիկ Աղազարյան

Քաղաքական ուժերը կատարում են օրենքով, սահմանադրությամբ ամրագրված իրենց գործառույթները, պատրաստվում են այն դեպքի համար, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, բայց իմ խորին համոզմամբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, որովհետև քաղաքական թիմում այդպիսի հարցադրում չկա և նաև հասարակության լայն շրջանի մոտ այդպիսի պահանջ չկա․ 24TV-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած թիմի հետ պետք է անի ամեն ինչ, որ երկիրը հնարավորիս անցավ դուրս գա այն ծանր իրավիճակից որում, որում մենք հայտնվել են։

Հովիկ Աղազարյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանին ճանաչում է վաղուց, իր մասին կխոսի միայն դրական նոտայով:

Հարցին, թե հասարակությունը ասում է, որ այս իշխանությունները հողեր հանձնող են, այս  գնահատականները, երբ լսում եք, ինչ եք մտածում, Աղազարյանը պատասխանեց․

«Երբ այդպիսի գնահատականներ են տալիս, այդպիսի դաժան, կգա ընտրության օրը, ժողովուրդը կասի՝ հաջողություն ձեզ և երբ ժողովուրդը ասի՝ հաջողություն, կգա իշխանության մեկ ուրիշ ուժ և  կձեռնարկի իրավական գործընթացներ մեր իշխանության այս կամ այն անդամի ունեցած բացասական դերակատարաության աստիճանը որոշելու համար:

Հարցին ՝ ասում են՝ պարտված ղեկավարը ինչպես պետք է շարունակի ղեկավարել, պետք է ազնիվ լինի՝ հեռանա․

«Ես այդ պարտված տերմինի հետ համաձայն չեմ, որովհետև, երբ ասում եք, որ մենք պարտվել ենք, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարութամբ, նշանակում է մեր հակառակորդը՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հաղթել է, մենք կարող ենք արդյոք ձևակերպել Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերը այդ իմաստով, ես ինչքան որ վերլուծություն եմ արել,  իրենք երկու ծրագիր ունեին. ծրագիր՝ մինիմում, ծրագիր մաքսիմում՝: Մաքսիմումը ՝ Արցախը հայաթափել և այդ հարցը հանել օրակարգից և ծրագիր մինիմումը՝ Արցախը որպես փոքր օղակ թողնել Ադրբեջանի կազմի մեջ՝ որոշակի ինքնավարությամբ։ Ոչ մի ծրագիր էլ չի իրականացվել։