ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններում Ղրիմը լուրջ տարաձայնություն է. Պեսկով

Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը Մոսկվայի և Անկարայի լուրջ տարաձայնություններից մեկն է, ՌԴ-ը համբերատար փոխանցում է իր կարծիքը թուրք գործընկերներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պեսկովի խոսքով`Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարևոր են Մոսկվայի և Անկարայի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար:

«Այս հարաբերությունները փոխշահավետ են և հիմնված են միմյանց ներքին գործերին չխառնվելու և միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա: Միևնույն ժամանակ, իհարկե, մեր հարաբերություններում կան տարաձայնություններ: Ղրիմը լուրջ տարաձայնություն է, այստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետ ունենք: Մենք կշարունակենք տեղեկացնել մեր թուրք գործընկերներին Ղրիմի վերաբերյալ մեր հետևողական դիրքորոշման մասին»,- նշել է Պեսկովը:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանն իր դիրքորոշումը Թուրքիային շարունակում է հայտնել շատ հետևողական և համբերատար կերպով: