Ո՞ւմ խաղն է խաղում «Լուսավոր Հայաստանը», գուցե իշխանությա՞ն (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Աննա Կոստանյանն է

Ընդդիմադիր 17 քաղաքական ուժերը կայացրին երկրի ճակատագրի համար կարևոր որոշում․ ձևավորվեց Հայրենիքի փրկության շարժումը, այն հայտարարվեց համահայկական է և վերկուսակցական: Ապա 17 կուսակցությունները մի կողմ թողնելով քաղաքական  ամբիցիաները, հայտարարեցին՝ Հայաստանի Հանրապետության անցումային կառավարության ղեկավարի թեկանածու են  առաջադրում Վազգեն Մանուկյանին։ Շեշտվեց, որ Վազգեն Մանուկյանն ունի  հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն:

Եվ հիմա շատ կարևոր է, որպեսզի ընդդիմության միասնական որոշման շուրջ համախմբվի քաղաքական դաշտը, մեր ժողովուրդը։ Բոլորիս խնդիրն է՝ անարյուն, անցնցում հեռացնել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին՝ Նիկոլ Փաշինյանին, ով դավաճանական քայլ կատարեց Հայաստանի ու Արցախի դեմ՝ ստորագրելով կապիտուլյացիոն համաձայնագիրը։

Տեղեկացնեմ, որ խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերից մեկը՝ «Լուսավոր Հայաստանը» չի միացել ընդդիմադիր17 կուսակցությունների կայացրած միասնական որոշմանը, այդ կերպ մերժելով  վարչապետի պաշտոնին Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրումը։ Փոխարենը,  առաջադրեցին ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Ի՞նչ խաղ է խաղում «Լուսավոր Հայաստանը», գուցե  իշխանությա՞ն։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։