Ուշադիր նայիր, Նիկոլ, այս արյունոտ հայի նկարին, ում դաժանաբար ծեծում են ադրբեջանցիները

Ուշադիր նայիր, Նիկոլ, այս արյունոտ հայի նկարին, ում դաժանաբար ծեծում են ադրբեջանցիները։

Սա հասարակ հայ մարդ է, ով իր նման հարյուրավոր հայերի պես, ամեն օր ենթարկվում է կտտանքների, ծեծի կամ նսեմացման՝ ադրբեջանցի օկուպանտների կողմից Արցախում կամ սահմանամերձ շրջաններում…

Այս հայերը այն մարդիկ են, ում հարազատ հողը, տունը, պապերի շիրիմները, Եկեղեցիները  դու՝ Նիկոլ, հանձնեցիր թուրքին։

Դու և քեզ սատարող մարդիկ ուղղակի պատասխանատվություն են կրում այս անմարդկային խայտառակության համար, որը ամեն օր տանում են հայերը։

Ինձ շատ հետաքրքիր է՝ դու և քո թիմակիցները գոնե հասկանո՞ւմ եք արհավիրքի հետևանքները։

Չէ… համոզված եմ՝ չեք հասկանում և չեք հասկանա, որովհետև ձեզ համար այս ամենը, այս մարդկանց արյունը, այս մարդկանց հանդեպ կտտանքները, զինվորների մահը, մեր հայրենիքի կեսի հանձնումը թուրքի լամուկների բերանը ընդամենը դրվագներ են՝ ձեր և թուրքերի միջև «տնտեսական համագործակցության և ռեգիոնալ հաշտեցման» դավաճանական և հակահայկական ծրագրի իրագործման համար։

Հիշում եմ, թե ինչպես քո թիմակից պատգամավորներից մեկը մի երկու օր առաջ լուրջ դեմքով Հանրայինի եթերում պնդում էր, թե «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» թեզը վնասակար է, և պետք է գնալ դրական համագործակցության տարածաշրջանային հարևանների հետ…

Հետաքրքիր է, այդ քո պատգամավոր-թիմակիցը պարզապես անմեղսունակ անգրագետ դեմագո՞գ է, թե գիտակից դավաճան…

Հասկացիր Նիկոլ, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն  վայրկյան քո ամբարտավան և վտանգավոր կառավարումը ավելացնում է Հայաստանի, Արցախի և առհասարակ հայերի ֆիզիկական գոյության վտանգի մակարդակը։

Ախր հասկացիր մի բան, մեջտեղից կիսվես, միևնույն է,  դու արդեն ապացուցեցիր բոլորին, որ դու և քո «խաղաղասեր» թիմը ուղղակի վտանգում եք  բոլորի կյանքը և անվտանգությունը։

Ի սեր Աստծո, հեռացիր, հեռացիր, և դա կլինի այն միակ հայանպաստ քայլը, որը դու ունակ ես անել:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից