Ընդդիմության կողմից Վազգեն Մանուկյանին Հայաստանի անցումային շրջանի վարչապետ առաջարկելը երկրում իրավիճակ է փոխել

Ընդդիմության կողմից Վազգեն Մանուկյանին Հայաստանի անցումային շրջանի վարչապետ առաջարկելը երկրում իրավիճակ է փոխել։ Դրա ակնհայտ արտահայտությունը զանգվածային ակցիաների հուժկու դառնալն է, ոստիկանության կողմից ցուցարարներին փաստացի օրժանդակությունը և Երևանի պարալիզացիան։

Ժողովուրդը առանց կոնկրետ բովանդակության բողոքի հանրահավաքներից հետո տեսնում է կոնկրետ գործողությունների ծրագիր, փոփոխությունների կոնկրետ ուղղություն, և որ ամենակարևորն է՝ կոնկրետ անձնավորություն։

Միաժամանակ, Վազգեն Մանուկյանին կարելի է համարել Հայաստանի կողմից առաջադրված միասնական թեկնածու, քանի որ այն համաձայնեցվել է քաղաքական պրոցեսի մեջ եղած բոլոր քաղաքական ուժերի հետ։ Բացի այս 17-ից քաղաքական կուսակցություններ են համարվում Նիկոլի շուրջը խմբված մի քանի ԼՀԿ-ներ, որոնք վաղուց մարգինալացվել են և չեն ներկայացնում Հայաստանը։

Վազգեն Մանուկյանին այս մեկ տարում սպասում են 3 կարևորագույն գործեր․

– Պատրաստվել պատերազմի

– Վերականգնել պետական ինստիտուտները

– Պատրաստել երկիրը նոր ընտրությունների

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից