Ինչո՞ւ սկսվեց պատերազմը, ինչո՞ւ պարտություն կրեցինք. Աշոտ Մինասյան (տեսանյութ)

Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից պատերազմ սկսելու գլխավոր պատճառը մեր երկրի ղեկավարի թույլ լինելն էր: Պարտության համար ևս գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Պատերազմը սկսվեց նրանից, երբ թշնամի երկիրդ տեսավ, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ, ունակ չէ որևէ բան ղեկավարելու, երբ տեսնում են, որ քայքայված են պետությանդ բոլոր սյուները: Թշնամիդ պարտության խարանից հետո պատեհ առիթ էր ման գալիս, որ կարողանա կատարել 25-30 տարվա ծրագիրը»,- ասաց նա:

Աշոտ Մինասյանի կարծիքով՝ պատերազմը նաև սկսվեց այն պատճառով, որ Փաշինյանը պետության ղեկավար պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները: «Երբ չկայացած գերագույն գլխավոր հրամանատարը բանակը այլասերողին նշանակում է բարձր պաշտոնի ու վստահում սահմանային պաշտպանությունը, բնականաբար, մենք պետք է պարտություն կրեինք»:

Մանրամասները՝ տեսանյութում