Ռոհանին Էրդողանի հետ զրույցում անհրաժեշտ է համարել կանխել ահաբեկիչների տարածումը և ազդեցությունը տարածաշրջանում. «Isna»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է իրանական «Isna» գործակալությունը:

Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում ահաբեկիչների ազդեցության տարածման և դրանից բխող խնդիրիների կանխման անհրաժեշտությունը։ Նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: